Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցանկը, որը հրապարակվում է 2005 թվականից:
Ցանկի առաջին հորիզոնականում թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն է, ով կարողացել է մեկ տարվա մեջ վաստակել 18,1 միլիոն դոլար:
Տասնյակում հայտնվել են նաև թենիսիստուհիներ Կառոլին Վոզնյացկին, ամերիկուհի Սլոան Սթիվենսը, իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան:
Տասնյակում է նաև Սերենայի քույրը՝ Վենուսը: Նա 6-րդ հորիզոնականում է՝ 10,2 միլիոն դոլարով եկամուտով: