Անթալիայում ընթացող G-20-ի անդամ պետությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պետական սահմաններն ամրապնդելու և ավիահաղորդակցության անվտանգության մակարդակը բարձրացնելու շուրջ, հաղորդում է Reuters-ը:
«Մենք հավատարիմ ենք մնում ահաբեկչության նկատմամբ անհանդուրժողականության գլոբալ մշակույթին, որը իրականացվելու է 2015-2016թթ. հակաահաբեկչական գործողությունների պլանի շրջանակներում։
Մենք հետագայում նույնպես կհամագործակցենք տեղական օրենսդիր մարմինների հետ՝ որպես կաշառակերության դեմ պայքարի գործիքի»,- ասված է փաստաթղթում։