Հասարակություն 

Google անվճար է դարձրել բոլոր զանգերը դեպի Ֆրանսիա ահաբեկչության զոհերի հարազատներին օգնելու համար

Google ընկերությունը որոշել է օգնել աշխարհի բոլոր ծայրերում բնակվողներին կապ հաստատել է Նիսում գտնվող իրենց հարազատների հետ: Պաշտոնական բլոգում հայտնվում է, որ ընկերությունը հայտարարել է դեպի Ֆրանսիա անվճար զանգերի մասին:

Այս պահին ցանկացած անձ կարող է Hangouts, Google Voice և Project Fi հավելվածներով անվճար զանգարահել Նիսում գտնվող իր հարազատին: Բացի դրանից, ընկերությունը հրապարակել է Google Now քարտեզ, որի օգնությամբ հնարավոր կլինի ծանոթանալ երկրի իշխանություններից ստացվող բոլոր նորությունների հետ:

Իր հերթին Le Figaro-ն գրում է, որ տեղի տաքսու վարորդները անվճար տեղափոխում են մարդկանց՝ փորձելով այդկերպ գոն ինչ-որ չափով օգտակար լինել:

Հիշեցնենք, որ Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչությունից հետո տեղի տաքսու վարորդները հակառակն էին անում.  Թանկացնելով իրենց ծառայությունները՝ նրանք փորձում էին  օգտվել մարդկանց դժբախտությունից և արագ հարստանալ:

Նույն շարքից