Լenta.ru կայքի փոխանցմամբ՝ ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վտարել են Ադրբեջանից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ լրագրողներն Ադրբեջանի տարածքում աշխատել են «առանց հավատարմագրման»։
Նրա խոսքով՝ իրենց նյութերում «LifeNews-ը խեղաթյուրել է իրականությունը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկատվություն»։