Շվեյցարիայում Mcdonalds-ի ճաշացանկում հայտնվել է նոր ուտեստ՝ Maestro Classic համբուրգեր: Այն ուտելու համար անհրաժեշտ է Mcdonalds-ի ցանցերից որևէ մեկում հատուկ սեղան պատվիրել:
Դեռևս չի նշվում նոր համբուրգերի գինը և բաղադրությունը, սակայն մասնագետները այն վերագրում են լյուքս տեսակի ուտեստներին: Այն կարելի է համտեսել սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը:
Նշենք, որ արագ պատրաստման սննդի շուկայում այս ուտեստը նոր մրցակցություն է առաջ բերել՝ մյուս ցանցերի միջև:
Burger King-ն օրինակ՝ պատրաստվում է իր ճաշացանկում ավելացնել կանաչ գույնի համբուրգեր, իսկ KFC-ն առաջարկում է նաև սև և վարդագույն համբուրգերներ: