Բրիտանական McLaren ավտոարտադրող ընկերությունը ստեղծել է P1 ռոստերի փոքրացված տարբերակը: Մեքենան աշխատում է մարտկոցներով և նախատեսված է մինչև 7 տարեկան երեխաների համար, հայտնում է Highsnobiety-ը:
Մեքենան վաճառքում հայտնվելու է հոկտեմբերին, այն հնարավոր կլինի ձեռք բերել 485 դոլարով:
Հավելենք, որ McLaren P1 սուպերքարը հանրության դատին ներկայացվել էր 2013 թվականին Ժնևում: