«Ազիմուտ» ավիաընկերութանը պատկանող Sukhoi Superjet 100 (SSJ-100) օդանավը, որը պետք է Կրասնոդարից թռչեր Չելյաբինսկ, այդպես էլ օդ չի բարձրացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պատճառը տեխնիկական խնդիրներն են:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ին երեկոյան: 93 ուղևորները մեկնել են այլ օդանավով:
Չվերթն իրականացվել է 1,5 ժամ ուշացումով:
Թե ինչ խնդիրներ է ունեցել SSJ-100-ը, հայտնի չէ, սակայն այն արդեն իրականացրել է իր թռիչքը: