Հասարակություն 

Twitter-ը թույլ կտա անիմացիոն պատկերներ փակցնել լուսանկարների վրա

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Twitter-ը փորձարկում է օգտատերերի համար նախատեսված նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս անիմացիոն պատկերներ փակցնել հրապարակվող լուսանկարների վրա։

Twitter-ը այս կապակցությամբ որևէ հստակ մեկնաբանություն չի տվել` ասելով միայն, որ իրենք միշտ էլ ուսումնասիրում են Twitter-ն ավելի արտահայտիչ դարձնելուն ուղղված հնարավորությունները:

Նույն շարքից