Հասարակություն 

Versace-ն ներողություն է խնդրել Չինաստանի սխալ քարտեզով շապիկների համար

Versace իտալական նորաձևության տունը ներողություն է խնդրել Չինաստանի սխալ քարտեզի պատկերով շապիկների թողարկման համար, հաղորդում է The Global Times-ը:

Նշվում է, որ շապիկների վրա Չինաստանի քարտեզը եղել է առանց Հոնկոնգի և Մակաոյի: Դրանք նշված են եղել որպես անկախ երկրներ:

Հստակեցվում է, որ նորաձևության տան ներկայացուցիչները միջադեպն իրենց անփութության արդյունք են անվանել և ներողություն են խնդրել շապիկների համար: Նրանք նաև իրենց հարգանքն են հայտնել Չինաստանի նկատմամբ:

Բացի այդ, Versace-ն հայտարարել է, որ շապիկները հանվել են վաճառքից և ոչնչացվել:

Նույն շարքից