Հայաստան Ռազմական Քաղաքականություն Ֆեյսբուք 

Արթուր Բաղդասարյանը որդուն ինչու՞ է ազատել բանակից

analitik.am

Անահիտ Ամատունին ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևելով տարբեր կառույցների կողմից իրականացվող փիար քայլերին հասկացել եմ, որ բավականին դժվար ու տաժանակիր աշխատանք են իրականացնում այդ գործընթացով զբաղվողները:
Չնայած մեծ գումարների ու ռեսուրսների, միշտ չէ, որ կարողանում են հասնել ուզած արդյունքներին: Աշխատանքը դժվարանում է հատկապես հեղինակազրկված գործիչների PR-ով զբաղվողների համար: Բանն այն է, որ գոյություն ունի մի չափ, որը խախտելու դեպքում այդ գործիչի անվան շուրջ փչվող փուչիկը պայթում է:

Այսօրվա իշխանավորների մամլո խոսնակները, փիարշիկները կամ պատգամավորների տակ գտնվող լրատվական կայքերը շատ ժամանակ խախտում են այդ թուլյատրելի չափը: Եթե լսես վերջիններիս, ապա օրինակ Վարդան Այվազյանը մոտավորապես հավասարվում է Սինգապուրի նախկին վարչապետի մակարդակին, կամ ենթադրենք Զախարյան Երվանդը բավականին մեծ աշխատանք է կատարել հայրենիքի համար: Չինովնիկների անունները կարելի է անվերջ շարունակել:
Այս շարքին է պատկանում նաև Արթուր Բաղդասարյանը: Անկեղծ ասած ես չեմ ուզում ոչ մեկի գործը թերագնահատել կամ սևացնել, սակայն արդեն իսկ զավեշտալի է դառնում ՕԵԿ-ի արբանյակ կայքերի ու խմբագիրների՝ հրամանով մեկնաբանություն գրելը (դե երևի զանգում են հրահանգավորում, որ կեղծ էջեր չօգտագործեն ու իրենց ինչ ասում են՝ դա էլ գրում են):

Երեկ մի գրառում էի արել հարց ուղղելով ՕԵԿ-ականներին. «Իշխանավորներն իրենց երեխաներին «փախցնում են» բանակից և դա դուք ակտիվ ընդգծում եք (ճիշտ եք անում), այդ դեպքում Արթուր Բաղդասարյանը որդուն ինչու՞ է ազատել բանակից, ինչի՞ համար չի ծառայել նրա տղան»: Ինչ տեղի ունեցավ հարգելիներս: ՕԵԿ-ի բոլոր՝ լրատվական դաշտին մոտ գտնվող կայքերի խմագիրները (2 կամ 3) ինձ գրում էր, որ ես նսեմացնում եմ բոլորին, «չեմ ուզում տեսնել նրանց փայլող գործը», «ես զակազ եմ անում», «նրանց համագումարին ընդառաջ սևացնում եմ» և այլն և այլն:
Հասկանու՞մ եք, նրանք չունեին պատասխան: Խոսում էին ամեն ինչից, անգամ առանց հասկանալու «մատնեցին», որ «Հայասին» ՕԵԿ ղեկավարի բիզնեսն է, անգամ նշում էին, որ Բաղդասարյանն ամենահզորն է, ամենախելացին ու ամենասիմպատիչնին, մենք էլ ոչնչից չենք հասկանում և այլն:

Ասածս այն է, որ իրոք Բաղդասարյանը չի թողել այն տեղը, որից կարչելով, գոնե նրա աշխատակիցները պաշտպանեն իրեն: Հասկանու՞մ եք այնքան շատ են բացասականները, այնքան շատ է (հանցավոր ռեժիմի հետ ձեռք սեխմելուց մինչև օրինախախտություններ և գիշերային ակումբներ), որ չնայած նրա ընդիմադիր կեցվածքին ու կեղծ բարեպաշտությանը, կողքինները չեն կարողանում լիարժեք պաշտպանել կամ արդարացնել նրան: Իրոք չկա տեղ, ի՞նչ անի խեղճ քոմենթողը, երբ իր շեֆն ապրում է «մեծ փորով» պաշտոնյաների նման: Այնքան շատ է բացասականը, որ Բաղդասարյանի ողջ մեդիան՝ սիրելի hartak.am-ի ու replik.am-ի խմբագիրներից մինչև Հայկական Վերածննդի խոսնակ, չկարողացան հիմնավոր փաստարկ ներկայացնել կամ գոնե պատասխանել իմ հարցին:
Մեկ խոսքով ասած՝ «պարզ հարց, բարդ պատասխան»:

Ի դեպ այս կայքերի խմբագիրներին մեկը թող փոխանցի որ իշխանական քարոզչամեքենայի նման են աշխատում,այսինքն առանց գոնե ձևական նեյտրալություն պաշպանելու: Ինչ արած Բաղդասարյանի PR-շիկներին ցանկանում եմ արժանի պատվիրատու, իսկ Բաղդասարյանին՝ մի քիչ «նեյտրալություն խաղացող» մեդիա:

Նույն շարքից