Ադրբեջանի արևմուտքում՝ Գանձակում, որտեղ ավելի վաղ հարձակում էր տեղի ունեցել քաղաքապետի վրա, անկարգությունները շարունակվում են: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:
Ինչպես հայտնում են հարևան երկրի ոստիկանությունից, անկարգությունների արդյունքում 11 մարդ է ձերբակալվել:
Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, հայտնի էր դարձել, որ 2 գնդապետի կյանք խլած անկարգությունների ժամանակ 40 մարդ է ձերբակալվել:
Հավելենք, որ Գանձակի քաղաքապետի վրա հարձակման գործով ձերբակալվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: Խոսքը մասնավորապես վերաբերում է 35-ամյա Յունիս Սաֆարովին: