Հասարակություն 

Ադրբեջանում անկարգությունները շարունակվում են. Ձերբակալվածներ կան

Ադրբեջանի արևմուտքում՝ Գանձակում, որտեղ ավելի վաղ հարձակում էր տեղի ունեցել քաղաքապետի վրա, անկարգությունները շարունակվում են: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:

Ինչպես հայտնում են հարևան երկրի ոստիկանությունից, անկարգությունների արդյունքում 11 մարդ է ձերբակալվել:

Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, հայտնի էր դարձել, որ 2 գնդապետի կյանք խլած անկարգությունների ժամանակ 40 մարդ է ձերբակալվել:

Հավելենք, որ Գանձակի քաղաքապետի վրա հարձակման գործով ձերբակալվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: Խոսքը մասնավորապես վերաբերում է 35-ամյա Յունիս Սաֆարովին:

 

Նույն շարքից