Քաղաքական 

Ադրբեջանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: Իլհամ Ալիևն արդեն ստորագրել է համապատասխան  որոշումը:

Ավեելի վաղ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն Սահմանադրությունում կատարվելիք փոփոխությունը չի հակասում Սահմանադրական կարգին և ժողովրդավարական սկզբունքներին:

Հավելենք, որ փոփոխությունը վերաբերում է նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգմանը: Եթե հանրաքվեի արդյունքներով փոփոխությունը տեղի ունենա, Ադրբեջանում նախագահ կտրվի ոչ թե 5, այլ՝ 7 տարի ժամկետով:

Նույն շարքից