Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: Իլհամ Ալիևն արդեն ստորագրել է համապատասխան որոշումը:
Ավեելի վաղ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն Սահմանադրությունում կատարվելիք փոփոխությունը չի հակասում Սահմանադրական կարգին և ժողովրդավարական սկզբունքներին:
Հավելենք, որ փոփոխությունը վերաբերում է նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգմանը: Եթե հանրաքվեի արդյունքներով փոփոխությունը տեղի ունենա, Ադրբեջանում նախագահ կտրվի ոչ թե 5, այլ՝ 7 տարի ժամկետով: