Հասարակություն 

Ադրբեջանում 17-ամյա որդին սպանել է հարազատ մորը

Ադրբեջանի Շամախի քաղաքի 17-ամյա բնակիչ Մահմուդ Նաղիեւը ընտանեական վիճաբանության ժամանակ սպանել է իր 38-ամյա մորը` Փարվանա Նաղիեւային` դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Կինը մահացել է մեծ քանակությամբ արյուն կորցնելուհետեւանքով:

 

Շամախիի շրջանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մ.Նաղիևին, փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է  հետաքննություն:

Նույն շարքից