Ադրբեջանի Շամախի քաղաքի 17-ամյա բնակիչ Մահմուդ Նաղիեւը ընտանեական վիճաբանության ժամանակ սպանել է իր 38-ամյա մորը` Փարվանա Նաղիեւային` դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Կինը մահացել է մեծ քանակությամբ արյուն կորցնելուհետեւանքով:
Շամախիի շրջանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մ.Նաղիևին, փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: