Հասարակություն 

Ալենին ևս մեկ անգամ կոչ եմ անում խոսելուց առաջ մտածել. Դանիել Իոաննիսյան

Ալեն Սիմոնյանն ասել է, որ ես հայտնի եմ «թերի գրած Ընտրական օրենսգրքով»:

1. Ընտրական օրենսգրքի հեղինակը ՀՀ Կառավարությունն էր: Իսկ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դրան կողմ էր քվեարկել՝ միմիայն գովաբանելով նախագիծը:

2. Թեև ես պատրաստ եմ կրել Ընտրական օրենսգրքի նախագծի բոլոր թերությունների պատասխանատվությունը, բայց դրա վրա աշխատել են բազմաթիվ մարդիկ՝ մեծ մասը Ալենի քաղաքական թիմակիցներ:

3. Ընտրական օրենսգրքի մշակումը ետ-հեղափոխական հայաստանի ամենալուրջ ինստիտուցիոնալ բարեփոխման փորձն էր, որն արվեց աննախադեպ և դեռևս չգերազանցված ներառականությամբ:

Ալենին ևս մեկ անգամ կոչ եմ անում խոսելուց առաջ մտածել:

Դանիել Իոաննիսյան

Նույն շարքից