Հասարակություն 

Դանիել Իոաննիսյանն ու նրա գործունեությունն այսուհետ ինձ համար անլուրջ են. Ալեն Սիմոնյանը կարող է դիմել դատարան

analitik.am

Ես նրան ժամանակ եմ տվել և սպասում եմ հերքմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով իր վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի լրատվամիջոցի հրապարակման մասին, պատասխանելով հարցին, թե դիմելու է արդյո՞ք դատարան և հավելելով, որ սրա տակ ինքը անգրագիտություն, միտում է տեսնում և չի ողջունում դա որևիցե ձև:

Ավելի վաղ Սիմոնյանը Ֆեյսբուքում հատուկ դիմել էր Իոաննիսյանին՝  հայտարարելով, որ սպասում է հրապարակային հերքման և ներողության:

Նա լրագրողներին հայտնեց, որ դա հետապնդում է իր գործունեության նկատմամբ, իսկ նպատակների մասին պետք է հարցնել հենց հրապարակում անողներից՝ չբացառելով, որ կարող է դիմել դատարան:

Այսուհետ ինձ համար Դանիել Իոաննիսյանը և նրա գործունեությունն անլուրջ են, որովհետև արդեն որերորդ անգամն է, նա պնդում, հայտարարություն է անում, որը հետո չի հաստատվում. Նայեք նրա անցած ճանապարհը: Ինչով է նա հայտնի: Ընտրական օրենսգիրքը թերի ներկայացնելով և դպրոցների տնօրեններին հեռախոսազանգերո՞վ: Ուրիշ ինչո՞վ է հայտնի: Եվ հայտարարություններով, որոնք չեն հաստատվել:

Նույն շարքից