Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ այսօր մեկնարկել է գյումրեցին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով մեծ ավտոերթը:
Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի տարածք հասած ցուցարարները ձվեր են նետել հյուպատոսարանի շենքի ուղղությամբ՝ պահանջելով, որ որևէ մեկը ներքև իջնի:
Ակցիայի վայր է ժամանել Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, ով պահանջել է շատ արագ դադարեցնել բողոքի գործողությունը:
Այս պահին ակցիան տեղափոխվել է Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց:
Լուսանկարները՝ Լևոն Բարսեղյանի