Հասարակություն 

Ակցիայի մասնակիցները ձվեր են նետել Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի ուղղությամբ

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ այսօր մեկնարկել է գյումրեցին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով մեծ ավտոերթը:


Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի տարածք հասած ցուցարարները ձվեր են նետել հյուպատոսարանի շենքի ուղղությամբ՝ պահանջելով, որ որևէ մեկը ներքև իջնի:


Ակցիայի վայր է ժամանել Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, ով պահանջել է շատ արագ դադարեցնել բողոքի գործողությունը:


Այս պահին ակցիան տեղափոխվել է Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց:


Լուսանկարները՝ Լևոն Բարսեղյանի

 

Նույն շարքից