Առողջապահություն Հասարակություն 

Ամառային հանգիստ. ինչից պետք է զգուշանալ

Ամառն արդեն իր իրավունքների մեջ է և մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ կերպ փորձում է պլանավորել իր հանգիստը:

Սակայն ռողջական խնդիրներից խուսափելու համար պետք է լինել շատ ուշադիր: Հանգստի տեսակները ու դրանցից առաջացած հետևանքները պետք է  կարողանալ տարանջատել: Մասնագետների կարծիքով,  ծովափնյա հանգստի դեպքում կարող են առաջ գալ արևայրուքի հետ կապված խնդիրներ, իսկ լեռնագնացության դեպքում կարող է լինել տրավմատիզմ, միջատների, սողունների խայթոցներից առաջացած խնդիրներ:

Ծովափնյա հանգստի համար պետք է օգտագործել արևապաշտպան միջոցներ՝ հանգստի առաջին մի քանի երկու օրերի համար պետք է բարձր արևապաշտպան ցուցիչով քսուք օգտագործել, մնացած օրերին՝ ցածր:

Հատկապես կարևոր է սեռավարակներից խուսափել. ցանկացած ծովափնյա հանգիստ ստեղծում է սեռավարակների փոխանցման համար «բարենպաստ» պայմաններ.

Աղջիկները ցանկալի է  ծովափում չշպարվեն, քանի որ կոսմետիկ միջոցների չարաշահումը կարող է լուրջ հետևանքների բերել: Պետք է անպայման ցնցուղ ընդունել և պարբերաբար լվանալ լողազգեստը:

Հանգստի մեկնելուց առաջ  ցանկալի է ունենալ  առաջին բուժօգնության պայուսակ: Մասնագետը խորհուրդ է տալիս նաև հանգստի մեկնելուց առաջ պարտադիր վերցնել ուլտարմանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ակնոց, գլխարկ, հակաբորբոքային, հակաբակտերյալ կաթիլներ:

Նույն շարքից