Ամառն արդեն իր իրավունքների մեջ է և մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ կերպ փորձում է պլանավորել իր հանգիստը:
Սակայն ռողջական խնդիրներից խուսափելու համար պետք է լինել շատ ուշադիր: Հանգստի տեսակները ու դրանցից առաջացած հետևանքները պետք է կարողանալ տարանջատել: Մասնագետների կարծիքով, ծովափնյա հանգստի դեպքում կարող են առաջ գալ արևայրուքի հետ կապված խնդիրներ, իսկ լեռնագնացության դեպքում կարող է լինել տրավմատիզմ, միջատների, սողունների խայթոցներից առաջացած խնդիրներ:
Ծովափնյա հանգստի համար պետք է օգտագործել արևապաշտպան միջոցներ՝ հանգստի առաջին մի քանի երկու օրերի համար պետք է բարձր արևապաշտպան ցուցիչով քսուք օգտագործել, մնացած օրերին՝ ցածր:
Հատկապես կարևոր է սեռավարակներից խուսափել. ցանկացած ծովափնյա հանգիստ ստեղծում է սեռավարակների փոխանցման համար «բարենպաստ» պայմաններ.
Աղջիկները ցանկալի է ծովափում չշպարվեն, քանի որ կոսմետիկ միջոցների չարաշահումը կարող է լուրջ հետևանքների բերել: Պետք է անպայման ցնցուղ ընդունել և պարբերաբար լվանալ լողազգեստը:
Հանգստի մեկնելուց առաջ ցանկալի է ունենալ առաջին բուժօգնության պայուսակ: Մասնագետը խորհուրդ է տալիս նաև հանգստի մեկնելուց առաջ պարտադիր վերցնել ուլտարմանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ակնոց, գլխարկ, հակաբորբոքային, հակաբակտերյալ կաթիլներ: