ԱՄՆ Դեյթոն քաղաքում առնվազն 2 երեխա է մահացել այն բանից հետո, երբ առևանգված ոստիկանական ամենագնացը մխրճվել է կայանված ավտոմեքենաների մեջ: Այս մասին հայտնում CBS-ն՝ հավելելով, որ միջադեպի արդյունքում կա նաև 10 վիրավոր:
Տուժածներից 7-ը երեխաներ են: Հիմա բժիշկները պայքարում են նրանցից 3-ի կյանքը փրկելու համար:
Կասկածյալը ևս հոսպիտալացվել է:
Այլ մանրամասներ չեն հայտնվում: