Հասարակություն 

ԱՄՆ-ում 2 երեխա է մահացել առևանգված ոստիկանական ավտոմեքենայի վթարի արդյունքում

ԱՄՆ Դեյթոն քաղաքում առնվազն 2 երեխա է մահացել այն բանից հետո, երբ առևանգված ոստիկանական ամենագնացը մխրճվել է կայանված ավտոմեքենաների մեջ: Այս մասին հայտնում CBS-ն՝ հավելելով, որ միջադեպի արդյունքում կա նաև 10 վիրավոր:

Տուժածներից 7-ը երեխաներ են: Հիմա բժիշկները պայքարում են նրանցից 3-ի կյանքը փրկելու համար:

Կասկածյալը ևս հոսպիտալացվել է:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից