Հայաստան 

Այսօր Հայաստան է ժամանում Սերբական Հանրապետության Նախագահը

Այսօր  Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության  Նախագահ Միլորադ Դոդիկը:



Ինչպես տեղեկանում ենք  ազատ էլեկտրոնային հանրագիտարանից` Միլորադ Դոդիկը  Բոսնիա և Հերցոգովինայում պատերազմի տարիներին եղել է երկրի  խորհրդարանի անդամ և հիմնել է անկախ պատգամավորների խումբ, որը քաղաքացիական պատերազմի տարիներին իշխանություն հանդիսացող Սերբական դեմոկրատական կուսակցության հիմնական ընդդիմախոսն է եղել:



Հիշեցնենք, որ վարչական այս բաժանումը ծագել է Դեյթոնի պայմանագրից, որով քաղաքացիական պատերազմից հետո հաստատվեց  հրադադար:

Նույն շարքից