Այսօր Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության Նախագահ Միլորադ Դոդիկը:
Ինչպես տեղեկանում ենք ազատ էլեկտրոնային հանրագիտարանից` Միլորադ Դոդիկը Բոսնիա և Հերցոգովինայում պատերազմի տարիներին եղել է երկրի խորհրդարանի անդամ և հիմնել է անկախ պատգամավորների խումբ, որը քաղաքացիական պատերազմի տարիներին իշխանություն հանդիսացող Սերբական դեմոկրատական կուսակցության հիմնական ընդդիմախոսն է եղել:
Հիշեցնենք, որ վարչական այս բաժանումը ծագել է Դեյթոնի պայմանագրից, որով քաղաքացիական պատերազմից հետո հաստատվեց հրադադար: