Հասարակություն Բարի օր 

Այսօր քայլերթ կա. Նիկոլ Փաշինյանն էլ է քայլելու

Այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբովյանում քայլերթի կմասնակցի: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Քայլերթը մեկնարկելու է ժամը 19։00֊ին, «ծննդատան խաչմերուկից»:

«Սիրելի՛ Աբովյանցիներ,

Հունիսի 5-ին ՀՀ վարչապետ, ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում է։

Քայլերթ ունենք Աբովյանում` ժամը 19։00֊ին մեկնարկում ենք «ծննդատան խաչմերուկից»։

Հեղափոխության հաղթարշավն անկասելի՛ է Հայաստանում, Կոտայքում, Աբովյանում...

Քա՛յլ արա, Աբովյա՛ն»,-հայտարարել է մարզպետը:

 

Նույն շարքից