Այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբովյանում քայլերթի կմասնակցի: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Քայլերթը մեկնարկելու է ժամը 19։00֊ին, «ծննդատան խաչմերուկից»:
«Սիրելի՛ Աբովյանցիներ,
Հունիսի 5-ին ՀՀ վարչապետ, ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում է։
Քայլերթ ունենք Աբովյանում` ժամը 19։00֊ին մեկնարկում ենք «ծննդատան խաչմերուկից»։
Հեղափոխության հաղթարշավն անկասելի՛ է Հայաստանում, Կոտայքում, Աբովյանում...
Քա՛յլ արա, Աբովյա՛ն»,-հայտարարել է մարզպետը: