Հասարակություն 

«Հրապարակ» թերթը միտումնավոր, ինձ վարկաբեկելու նպատակով, տպագրել է տվյալ նյութը. Ռուզաննա Խաչատրյան

Ռուսաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ ես իմ էլեկտրոնային փոստին ստացա «Հայկական ժամանակ» թերթում 12 տարի առաջ տպագրված մի հոդված, որի հեղինակը «Հրապարակ» թերթի ներկայիս խմբագիր Արմինե Օհանյանն է:

Այս հրապարակման մեջ Արմինե Օհանյանը լուսաբանել է իր իսկ կողմից շահարկվող վթարը և դրան հաջորդած իրադարձությունները: Ակնհայտ է, որ սույն տիկինը, լուսաբանելով նյութը, տիրապետում էր դեպքի բոլոր մանրամասներին և քաջատեղյակ էր, որ ես՝ Ռուզաննա Խաչատրյանս, որևէ առնչություն չունեմ այդ ողբերգական իրադարձությունների հետ:


Այսպիսով, «Հրապարակ» թերթը միտումնավոր, ինձ վարկաբեկելու նպատակով, տպագրել է տվյալ նյութը՝ ցույց տալով իր ներգրավվածությունը լրագրողական այս անպարկեշտ ու նենգ խաղին:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցացիա» 

 

ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյան

Նույն շարքից