Ռուսաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երեկ ես իմ էլեկտրոնային փոստին ստացա «Հայկական ժամանակ» թերթում 12 տարի առաջ տպագրված մի հոդված, որի հեղինակը «Հրապարակ» թերթի ներկայիս խմբագիր Արմինե Օհանյանն է:
Այս հրապարակման մեջ Արմինե Օհանյանը լուսաբանել է իր իսկ կողմից շահարկվող վթարը և դրան հաջորդած իրադարձությունները: Ակնհայտ է, որ սույն տիկինը, լուսաբանելով նյութը, տիրապետում էր դեպքի բոլոր մանրամասներին և քաջատեղյակ էր, որ ես՝ Ռուզաննա Խաչատրյանս, որևէ առնչություն չունեմ այդ ողբերգական իրադարձությունների հետ:
Այսպիսով, «Հրապարակ» թերթը միտումնավոր, ինձ վարկաբեկելու նպատակով, տպագրել է տվյալ նյութը՝ ցույց տալով իր ներգրավվածությունը լրագրողական այս անպարկեշտ ու նենգ խաղին:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցացիա»
ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյան