Հասարակություն 

Անանուն բարերարը 1,8 միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանում գործող երեք կազմակերպության

Ամերիկաբնակ անանուն բարերարը 1,8 միլիոն դոլար է նվիրել Հայաստանում գործող երեք բարեգործական կազմակերպության՝ «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenian Tree Project), Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն, (AAWC), «Հայկական ակնաբուժության նախագիծ» (EyeCare Project): Յուրաքանչյուր կազմակերպությանը նվիրաբերել է 600 հազարական դոլար: Այս մասին գրում է asbarez.com-ը:

«Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր օգնում են Հայաստանին»,- իր քայլն այսպես է հիմնավորել բարերարը:

Նվիրատուն ներկայացրել է իր ընտանիքի անդամների ողբալի պատմությունը, որոնց հիշատակին էլ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ արել է այս նվիրատվությունը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:


Անանուն բարերարը՝ քրոջ հետ


Մայրն ու մորաքույրը


Հայրը


Բարերարը՝ բանակում

Նույն շարքից