Ամերիկաբնակ անանուն բարերարը 1,8 միլիոն դոլար է նվիրել Հայաստանում գործող երեք բարեգործական կազմակերպության՝ «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenian Tree Project), Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն, (AAWC), «Հայկական ակնաբուժության նախագիծ» (EyeCare Project): Յուրաքանչյուր կազմակերպությանը նվիրաբերել է 600 հազարական դոլար: Այս մասին գրում է asbarez.com-ը:
«Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր օգնում են Հայաստանին»,- իր քայլն այսպես է հիմնավորել բարերարը:
Նվիրատուն ներկայացրել է իր ընտանիքի անդամների ողբալի պատմությունը, որոնց հիշատակին էլ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ արել է այս նվիրատվությունը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Անանուն բարերարը՝ քրոջ հետ

Մայրն ու մորաքույրը

Հայրը

Բարերարը՝ բանակում