Հայաստան 

«Անդրանիկի ծնունդն ա». Սեդրակ Սարոյանը հիշեցրեց Գալուստ Սահակյանին

ՀՀ ԱԺ-ում շարունակվում է նիստերի քառօրյան: Նիստի սկզբում,  շնորհավորելով ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի ծննդյան օրը և հարգելով Սամվել Շահմուրադյանի հիշատակը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մոռացավ շնորհավորել Զորավար Անրդրանիկի ծննդյան 150-ամյակը:


Նա դա հիշեց միայն այն բանից հետո, երբ  գեներալ պատգամավոր Սեդրակ Սարոյանը տեղից բղավեց. «Անդրանիկի ծնունդն ա, 150 ամյակն ա»:  


 Դրանից հետո միայն Գալուստ Սահակյանը շնորհավորեց նաև Անդրանիկի ծննդյան կապակցությամբ: 

Նույն շարքից