ՀՀ ԱԺ-ում շարունակվում է նիստերի քառօրյան: Նիստի սկզբում, շնորհավորելով ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի ծննդյան օրը և հարգելով Սամվել Շահմուրադյանի հիշատակը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մոռացավ շնորհավորել Զորավար Անրդրանիկի ծննդյան 150-ամյակը:
Նա դա հիշեց միայն այն բանից հետո, երբ գեներալ պատգամավոր Սեդրակ Սարոյանը տեղից բղավեց. «Անդրանիկի ծնունդն ա, 150 ամյակն ա»:
Դրանից հետո միայն Գալուստ Սահակյանը շնորհավորեց նաև Անդրանիկի ծննդյան կապակցությամբ: