Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը ապրիլի 11-ը պաշտոնապես նշանակել է արտահերթ նախագահական ընտրությունների օր:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել 2018 թվականի հոկտեմբերի 17-ին կայանալիք նախագահական ընտրությունները ապրիլի 11-ին նշանակելու մասին:
Ադրբեջանում ապրիլի 11-ն արտահերթ նախագահական ընտրությունների օր նշանակելու որոշումը ԿԸՀ-ում ընդունվել է միաձայն: