Քաղաքական 

Ապրիլի 11-ն Ադրբեջանում պաշտոնապես նշանակվել է արտահերթ նախագահական ընտրությունների օր

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը ապրիլի 11-ը պաշտոնապես նշանակել է արտահերթ նախագահական ընտրությունների օր:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել 2018 թվականի հոկտեմբերի 17-ին կայանալիք նախագահական ընտրությունները ապրիլի 11-ին նշանակելու մասին:

Ադրբեջանում ապրիլի 11-ն արտահերթ նախագահական ընտրությունների օր նշանակելու որոշումը ԿԸՀ-ում ընդունվել է միաձայն:

Նույն շարքից