Հասարակություն 

Ապրիլի 24-ին Լուկաշենկոն պաշտոնանկ է արել երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնանկ է արել երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկին՝ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեյ Վտյուրինին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է ապրիլի 24-ին:

Նշվում է, որ Վտյուրինը պաշտոնանկ է արվել զինվորականի կոչումը վարկաբեկող արարքի համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բելառուսի Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու համար ձերբակալել է հանրապետության ԱԽ գլխավոր քարտուղարի տեղակալին:

 

Նույն շարքից