Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնանկ է արել երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկին՝ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեյ Վտյուրինին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է ապրիլի 24-ին:
Նշվում է, որ Վտյուրինը պաշտոնանկ է արվել զինվորականի կոչումը վարկաբեկող արարքի համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բելառուսի Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու համար ձերբակալել է հանրապետության ԱԽ գլխավոր քարտուղարի տեղակալին: