Միջազգային Հասարակություն 

Ղրիմում սկսվել է էլեկտրաէներգիայի անջատումները

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, Ուկրաինայից ստացվող է էլեկտրաէներգիայի կրճատումների հետեւանքով Ղրիմում սկսվել է էներգիայի հովհարաձեւ անջատումները:

 

Ղրիմի էլկտրական ցանցեր միավորումը ստպված է եղել սպառողներին տրամադրել ընդամենը 193-268 մեգավատ էլեկտրաէներգիա:

 

Ղրիմի բնակիչներից ստացված տեղեկությունների համաձայն առանձին դեպքերում ու շրջանների մի մասում անջատումները երկարատեւ բնույթ են ստացել, նույնիսկ՝ մեկ օրով: Սահմանափակումների են ենթարկվել Սիմֆերոպոլը, Յալթան, Սուդակը, Ֆեոդոսիան եւ այլ քաղաքներ:

Հիշեցնենք, որ Ղրիմում 1-2 ժամով էլեկտրաէներգիայի անջատումներ գրանցվել են դեկտեմբերի սկզբներից:

Ինչպես նշում է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, Ուկրաինան նոյեմբերի վերջերից Ղրիմին մատակարարել է պահանջված էլեկտրաէներգիայի ընդամենը 50 տոկոսը:

 

 

 

Նույն շարքից