Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ուկրաինայից ստացվող է էլեկտրաէներգիայի կրճատումների հետեւանքով Ղրիմում սկսվել է էներգիայի հովհարաձեւ անջատումները:
Ղրիմի էլկտրական ցանցեր միավորումը ստպված է եղել սպառողներին տրամադրել ընդամենը 193-268 մեգավատ էլեկտրաէներգիա:
Ղրիմի բնակիչներից ստացված տեղեկությունների համաձայն առանձին դեպքերում ու շրջանների մի մասում անջատումները երկարատեւ բնույթ են ստացել, նույնիսկ՝ մեկ օրով: Սահմանափակումների են ենթարկվել Սիմֆերոպոլը, Յալթան, Սուդակը, Ֆեոդոսիան եւ այլ քաղաքներ:
Հիշեցնենք, որ Ղրիմում 1-2 ժամով էլեկտրաէներգիայի անջատումներ գրանցվել են դեկտեմբերի սկզբներից:
Ինչպես նշում է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, Ուկրաինան նոյեմբերի վերջերից Ղրիմին մատակարարել է պահանջված էլեկտրաէներգիայի ընդամենը 50 տոկոսը: