Իրավական 

Արդարադատության նախարարության համագործակցությունը GIZ-ի հետ շարունակական է լինելու

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ իրականացված ծրագրերի արդյունքները, հետագա  համագործակցության շրջանակները, տարածաշրջանում փորձի փոխանակման արդյունավետությունն ու ծրագրի շարունակականության վերաբերյալ պատրաստակամություն հայտնեց:

Նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ աշխատանքը՝ կարևորելով Հայաստանում ընկերության ակտիվությունն ու նրանց ունեցած զգալի դերը օրենսդրական բարեփոխումներում, վերապարտաստման ծրագրերում և համագործակության այլ ոլորտներում: Նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ցանկացած հարց և առաջարկ:

Նախարարն առանձնացրել է Քաղաքացիական օրենսգրքի կատարելագործմանն ուղղված համատեղ աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խնդիրները ձևակերպել գրավոր ու քննարկել հետագայում:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արսեն Մկրտչյանը, Արման Թաթոյանը,  «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի երևանյան գրասենյակի համակարգող Վարդան Պողոսյանը, Հայաստանում ծրագրի տնօրեն տիկին Դագմար Բոթին, այլք: 

Նույն շարքից