Քաղաքական 

Արդեն հայտնի է, թե երբ Զասը կսկսի կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները

Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, թե երբվանից է ստանձնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Զասը հույս ունի, որ նոր պաշտոնում պարտականությունները կատարելուն կանցնի 2019 թվականի սկզբներին:

«Ոչ բոլոր ֆորմալ գործողություններն են կատարվել: Կարծում եմ, որ ամենաուշը մինչև հաջորդ տարվա առաջին օրերը բոլոր իրավաբանական քայլերը կարվեն, և կսկսվի նոր պաշտոնում աշխատանքս»,-ասել է Զասը:

Ավելի բաղ հայտնել էինք, որ Բելառուսի նախագահն այսօր ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծը:

 

Նույն շարքից