Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, թե երբվանից է ստանձնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Զասը հույս ունի, որ նոր պաշտոնում պարտականությունները կատարելուն կանցնի 2019 թվականի սկզբներին:
«Ոչ բոլոր ֆորմալ գործողություններն են կատարվել: Կարծում եմ, որ ամենաուշը մինչև հաջորդ տարվա առաջին օրերը բոլոր իրավաբանական քայլերը կարվեն, և կսկսվի նոր պաշտոնում աշխատանքս»,-ասել է Զասը:
Ավելի բաղ հայտնել էինք, որ Բելառուսի նախագահն այսօր ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծը: