Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կրտսեր եղբայրը` արքայազն Հարին, Մանչեսթր քաղաքում մասնակցել են շինարարական նախագծի` 1 օրով դառնալով սովորական շինարար:
Նրանք, հագնելով համապատասխան հագուստ ու գլխադիրներ, օգնել են մյուս շինարարներին, մասնակցել տների վերակառուցման աշխատանքներին, պատ ներկել, սալիկներ ամրացրել և այլն։