Քաղաքական Միջազգային Ռազմական Հասարակություն 

Բան Կի Մունը կոչ է արել Խաղաղության միջազգային օրը 24 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները

Un.org-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների բոլոր մասնակիցներին դադարեցնել ռազմական գործողությունները սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրը:

«Ես կոչ եմ անում դադարեցնել սպանություններն ու ավերումը և պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն ամուր խաղաղության հաստատմանը»,- ասել է նա։

Բան Կի Մունը նաև հրավիրել է ՄԱԿ-ի բոլոր գործընկերներին միանալ այդ կոչին և «ջանաբար աշխատել՝ սեպտեմբերի 21-ին 24- ժամյա հրադադարի հասնելու համար»։

Նույն շարքից