Un.org-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների բոլոր մասնակիցներին դադարեցնել ռազմական գործողությունները սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրը:
«Ես կոչ եմ անում դադարեցնել սպանություններն ու ավերումը և պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն ամուր խաղաղության հաստատմանը»,- ասել է նա։
Բան Կի Մունը նաև հրավիրել է ՄԱԿ-ի բոլոր գործընկերներին միանալ այդ կոչին և «ջանաբար աշխատել՝ սեպտեմբերի 21-ին 24- ժամյա հրադադարի հասնելու համար»։