Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների իրազեկման միամսյակի ընթացքում Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ » միությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր բասկետբոլի մրցաշար, որին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 12 բասկետբոլիստ:
Առաջնության նպատակն էր ներկայացնել սպորտը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց լավ մարզավիճակ ապահովելու և պարալիմպիական մարզաձևերը զարգացնելու միջոց: Մրցաշարի հաղթողներին ու մասնակիցներին հանձնվել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան կարգի դիպլոմներ, մեդալներ, դրամական պարգևներ ու մարզագույք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն