Հասարակություն 

Բասկետբոլի առաջնություն` հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների իրազեկման միամսյակի ընթացքում Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ » միությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր բասկետբոլի մրցաշար, որին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 12 բասկետբոլիստ: 
Առաջնության նպատակն էր ներկայացնել սպորտը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց լավ մարզավիճակ ապահովելու և պարալիմպիական մարզաձևերը զարգացնելու միջոց: Մրցաշարի հաղթողներին ու մասնակիցներին հանձնվել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան կարգի դիպլոմներ, մեդալներ, դրամական պարգևներ ու մարզագույք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից