Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլի ակումբի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն պաշտոնապես հերքել Է այն լուրը, թե իր ակումբը հետաքրքրվում Է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Սամի Խեդիրայով:
Այս մասին տեղեկացնում Է գերմանական մամուլը:
«Ես տեղյակ եմ այս լուրերին և կարող եմ ասել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, և որ «Բավարիա»-ն Խեդիրայով չի հետաքրքրվում»,- ասել Է Ռումենիգեն:
Խեդիրայի նկատմամբ որոշ հետաքրքրություն են ցուցաբերում լոնդոնյան «Չելսի» և «Արսենալ» ակումբները: