Հասարակություն 

«Բավարիա»-ն Խեդիրայով չի հետաքրքրվում. Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլի ակումբի ղեկավար

Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլի ակումբի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն պաշտոնապես հերքել Է այն լուրը, թե իր ակումբը հետաքրքրվում Է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Սամի Խեդիրայով:

 

 Այս մասին տեղեկացնում Է  գերմանական մամուլը:

 

«Ես տեղյակ եմ այս լուրերին և կարող եմ  ասել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, և որ  «Բավարիա»-ն Խեդիրայով չի հետաքրքրվում»,- ասել Է Ռումենիգեն:

 

 Խեդիրայի նկատմամբ որոշ հետաքրքրություն են ցուցաբերում  լոնդոնյան «Չելսի» և «Արսենալ» ակումբները:

 

Նույն շարքից